լ
Ի’մ որդիներ, ահա Ես ձեզ մոտ եմ դարձյալ: Այն սրտերը, որ մեծ ցանկություն ունեն Իմ Կամքը կատարելու, այնպես են կանչում Ինձ, որ Ես տեղի եմ տալիս: Այդ ժամանակ ոչ մի արգելք չի կարող Ինձ խանգարել: Իսկ ահա, երբ հրաժարվում են կատարել Իմ Կամքը, նրանց սրտերը ավելի են հեռանում Ինձնից, քան` հեթանոսներինը: Կարո՞ղ եք պատկերացնել ավելի մեծ հանցանք, քան Իմ Կամքը կատարելուց հրաժարվելը: Իմ Կամքը պետք է սիրով ընդունեք` եթե Ես պետք է կատարեմ Իմ գործը` սրտի և կյանքի հետ: Միակ հրաժարումը, որ ընդունվում է իմ կողմից, այն է` երբ Իմ պահանջով դուրս նետված «ես»-ն ընդունում է անխուսափելին՝ հրաժարվում է երկրավոր փառքի ու հաճույքի աթոռից` Ինձ համար: Որովհետև միայն այդ ժամանակ է, որ մարդը կարողանում է սիրով ու հաճույքով ընդունել Իմ կամքը ու կատարել: Ամեն մի ճշմարիտ աշակերտության ժամանակ և ամեն մի աշակերտի ճշմարիտ հոգևոր զարգացման ժամանակ նախ սքանչացումն է գալիս, Ինձ հետ ծանոթ լինելու վայելքը. հետո գալիս է երկար ու հարթ ճանապարհը` Դասը սովորելու ու կարգ ու կանոնին վարժվելու ժամանակը, երբ ուրախությունը անցած մի բան է դառնում, այնպես, որ թվում է, թե այլևս երբեք այն չի վերադառնա: Սակայն Ինձ հետ շարունակ շփվելով, առանց բացառության` օրվա բոլոր պարագաների մեջ մշտապես Իմ գործը տեսնելով, որոնք Իմ Առաջնորդությունը ապացուցող իրական փաստեր են, կան նաև անհամար իրողություններ, որոնց մեջ պատահող տեսանելի փաստերը կամ զուգադիպությունները կարող են և պետք է որ ձեզ առաջնորդեն Իմ Նախատեսածի պես: Այս ամենը հետզհետե ծնում են սքանչացումի, վստահության ու երախտագիտության զգացումներ, որոնց էլ ինքնաբերաբար հաջորդում է ուրախությունը: ՈՒրախությունը երկու տեսակ է լինում: ՈՒրախություն, որ ծնվում է սիրուց ու սքանչացումից և ուրախություն, որ ծնվում է գիտությունից: Եվ ընդմեջ այս երկու ուրախությունների գտնվում է կարգապահությունը, վստահությունը և պատրանքի լրիվ բացակայությունը: Սրանց դեմ պայյքարեք Իմ զորությամբ. ավելի ճիշտ` կառչեք ինձնից կուրորեն, անճար վիճակի մատնված մարդու համառությամբ և թույլ տվեք, որ Ես հաղթեմ դրանց: Ջանացեք մշտապես Իմ Կամքը կատարել. ընդունեք Իմ դրած կարգապահությունը, և ահա կգա երկրորդ` տևական ուրախությունը: Այս ուրախության մասին էր, որ ասում էի. «Ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից»: Ցավ մի ապրեք` առաջինը կորցնելու համար, երկրորդը ավելի մեծ մի պարգև է: